-
12.03.2024|
12:31
Ազգային ժողովը անվստահություն է հայտնում փնթի դավաճանին և նրա կառավարությանը և կազմավորվում է ազգային համաձայնության կառավարություն:
-
12.03.2024|
09:15
Փաստորեն, Ալիևը վերջնագիր է ներկայացնում կապիտուլյանտ դավաճաններին, իսկ նրանք էլ ծպտուն չեն հանում՝ համաձայնելով այն կատարել:
-
11.03.2024|
15:11
Կարգավորման խնդիրը հարկավոր է ամեն գնով վերադարձնել 2020 թ. նոյեմբերի 10-ին կայացված եռակողմ ձևաչափ։ Մնացած հանգուցալուծումները շատ ավելի վատ ավարտ են ունենալու։ Կարգավորման դիստանցիոն մեխանիզմները տարածաշրջանում չեն աշխատում, և սա չնայած նրան, որ Ռուսաստանն է այսօր հայտնվել դժվարին վիճակում։ Վերջին երկու տարիների արևմտյան անպտուղ ջանքերը (խաղաղություն՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու դիմաց) որևէ էական առաջընթաց չարձանագրեցին անգամ 29.8 հազարի փափագով «հերոսանալ» ձգտող Հայաստանի իշխանության համար։
-
11.03.2024|
10:29
Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։
-
10.03.2024|
17:40
Մեծ Բրիտանիայի ՊՆ փոխնախարար Ջեյմս Հիփփին հայտարարել է, որ ամբողջությամբ աջակցում է Երևանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման որոշմանը և Լոնդոնը կօգնի Հայաստանին, եթե նրան սպառնա Ռուսաստանը:
-
10.03.2024|
15:00
ՈՒրեմն, «կլասիկին» լսեցի, որին մի քանի օր առաջ դեսպանի պաշտոնից հանեցին, գցեցին դուրս։ Նայեք՝ մի կես ժամ եթերում փորձում էր մեղայական տեքստով հանդես գալ ու արդարանալ...
-
09.03.2024|
11:24
Հիմա էլ նոր բան են գցել բերանները, թե բա՝ գուցե Ռուսաստանը անվտանգության ոլորտում լավագույն գործընկերը չէ, բայց շատ վատ թշնամի է։ Սա էլ մանիպուլյացիայի մյուս երեսն է։
-
08.03.2024|
10:39
Երկու օր առաջ հայկական մի լրատվական իր հրապարակած հոդվածում ասում էր, որ հայտնի հայ երգչուհի այսինչը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, հավելելով, որ Սպարապետի բացակայությունը գնալով ավելի ու ավելի է զգացվում: Եվ լրատվականը, նյութը ամփոփելով, նշել է. «Ժամանակին երգչուհին սիրավեպ է ունեցել Սպարապետի հետ»։
-
07.03.2024|
18:41
Արցախից տեղահանված հայրենակիցներ ջան, բացատրեք, խնդրեմ, ի՞նչ նպատակով եք այդպես ջանադրաբար տարածում Ստեփանակերտի այս կամ այն կառույցի՝ թուրքերի կողմից քանդվելու տեսանյութերը։ Ղարաբաղցու ասած՝ ի՞նչ եք առաջ գցում, չհաշված, որ այսկերպ միայն Իլհամի ջրաղացին եք ջուր լցնում։ Նրա ուզածն է ձեզ կոտրել, հուսալքել, ձեր մեջ սպանել տուն վերադառնալու վերջին հույսը։
-
07.03.2024|
12:06
Երեկ ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ամենակարևոր իրադարձություններից «սուպերերեքշաբթի» կոչվող պրայմերիզները, որտեղ Թրամփը գերիշխող հաղթանակ տարավ՝ հաղթելով 15 նահանգներից 14-ում և դառնալով հանրապետականների թեկնածուն...
439">